▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Թշնամուս չէի ցանկանա».․․ Անահիտ Սիմոնյանը՝ իր և որդու ապրումների մասին

«Հայկոյի կորստից հետո, երբ ես և երեխաս այնպիսի հոգեվիճակում էինք, որ այլևս չէինք կարողանում անգամ տանից դուրս գալ, միակ ելքն ինձ համար նրան երկրից դուրս հանելն էր: Ես որոշեցի, որ միասին գնանք Դուբայ, մեր վիշտը կարողանանք ապրել, միմյանց հույս տանք, որ կյանքը դեռ շարունակվում է:

Խնդրեցի այնպիսի հյուրանոց ընտրել, որտեղ հայեր չլինեն, պատկերացնելով, թե ինչ կլինի հետագայում, եթե մեզ այնտեղ տեսնեն: Բայց կար հայերի 1 ընտանիք: Մենք նոր էինք եկել հյուրանոց, սպասում էինք, որ սենյակի բանալին ստանանք, ես հենված աթոռին, երեխաս՝ կողքիս, իրենք գաղտնի լուսանկարել էին: Հաջորդ օրն ամբողջ համացանցում այդ լուսանկարն էր տարածվել: Ես խնդրեցի հյուրանոցում տրամադրել վիդեոնկարահանումը, որտեղ տեսա, որ նկարողներն իրոք հայեր էին, դիմեցի Դուբայի ոստիկանություն: Այնքան ցավ կար իմ մեջ, նրանք կարծես իմ բաց վերքի վրա աղ լցրեցին, շատ ցավոտ էր:

Մենք շատ դժվար օրեր ենք ունեցել, ես երբեք չեմ ընդունել զոհի կարգավիճակ, երբեք չեմ բացվել ու պատմել, թե մենք ինչ օրեր ենք ապրել, բայց հավաստիացնում եմ, որ ես թշնամուս չէի ցանկանա»,- «Իրավունք»-ին տված հարցազրույցի ընթացքում պատմել է երգչուհի Անահիտ Սիմոնյանը: 

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more