▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տղամարդը պոռնոֆիլմ դիտելիս գլխավոր դերում իրեն է հայտնաբերել

Թուրքիայի Տրապիզոն քաղաքում ապրող 44-ամյա Օ.Ֆ.Ս.-ն ինտերնետ մի կայքով պոռնոֆիլմեր դիտելու ժամանակ  հայտնաբերել է, որ ֆիլմերից մեկի «գլխավոր դերում» ինքն է։

Օ.Ֆ.Ս.-ն ինտերնետում պոռնոֆիլմեր դիտելու ժամանակ տհաճ անակնկալի է հանդիպել՝ տեսնելով իր եւ մի կնոջ մասնակցությամբ սեռական հարաբերությունը, որն ինչ որ մեկը գաղտնի նկարահանել եւ գցել է պոռնոկայք։

Տղամարդը դիմել է ոստիկանություն՝ բողոք ներկայացնելով իր սեռական հարաբերությունը գաղտնի նկարած եւ տեսագրությունը ինտերնետ կայք գցած անձի կամ անձանց դեմ։

Ոստիկանությունը պարզել է, որ կայքի սերվերը գտնվում է Թուրքիայից դուրս եւ դեռ հայտնի չէ, թե Օ.Ֆ.Ս.-ի սեռական հարաբերության տեսագրությունն իչնպես է հայտնվել այդ ինտերնետ կայքում։ Նշվում է, որ հետաքննությունը շարունակվում է։

Թուրքական Milliyet-ին հղում անելով գրել է news.am-ն ու հիշեցրել, որ Թուրքիայում մեկ ամիս առաջ եւս նմանատիպ դեպք էր գրանցվել։ Ամուսինը ինտերնետով պոռնոֆիլմեր դիտելիս իր կնոջն էր հայտնաբերել «գլխավոր դերում»։

 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more