▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տղան ու աղջիկն ընկել են «Մոսկվա» կինոթատրոնի ամֆիթատրոնի տանիքից

Այսօր՝ հունիսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:40-ի սահմաններում 2 քաղաքացի «Մոսկվա» կինոթատրոնի ամֆիթատրոնի տանիքից դեռևս անհայտ հանգամանքներում վայր է ընկել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկների հերթապահ խումբը ընկած քաղաքացիներից տղային օգնություն է ցուցաբերել ու տեղափոխել «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Երիտասարդ աղջիկը տեղում բուժօգնություն է ստացել, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնել:

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more