▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տղերքի ձերբակալման կադրերից մի բան հասկացա»․ Էրիկ Անթառանյան

Հաղորդավար Էրիկ Անթառանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վազգենին էլ կալանավորեցին։ Նարեկի հետ միասին 2 ամիս։ Հուսանք, ավելի շուտ ազատ կարձակվեն, իսկ մինչ այդ հաստատ լիքը ժամանակ կունենան մտածելու պայքարը շարունակելու ուղիների մասին։ Իսկ տղերքի ձերբակալման կադրերից մենակ մի բան հասկացա` լուրջ էին ընդունել, որ Վազգենը նիհար, վտիտ երիտասարդ ա, իսկ Նարեկը կերած, խմած, տեղը տեղին ուժով աժդահա, դրա համար էին 4֊5 պարապած մասկեքով ընկել վրեն։ Իսկ Վազգենին համեմատած «ակկուռատնի» տարան, չնայած երևի Արմանի պահն էլ կար»։

Թարմացված․ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. ««Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսակցեցի Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին:
Վերջիններս առաջին հերթին շնորհակալություն էին հայտնում իրենց աջակցություն հայտնած բոլոր քաղաքացիներին` վստահեցնելով, որ այդ սատարումն ու ջերմ վերաբերմունքը մեծ ուժ է տալիս` իրենց պայքարը նոր եռանդով շարունակելու գործում:
Ինքս չեմ կասկածում, որ իշխանության այս վրեժխնդրությունը ոչ միայն չի կանխելու Նարեկի, Վազգենի ու նրանց նման մտածող անձանց ազատ խոսքի արտահայտմանը, այլ երկրի ներսում և դրսում ուշադրություն է կենտրոնացնելու Հայաստանում առկա քաղաքական հետապնդումների խնդրին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more