Համացանցում կադրեր են հայտնվել, որտեղ Վաչե Թովմասյանը զրուցում է համաշխարհային աստղ, դերասան Քոլին Ֆարելի հետ․ Տեսանյութը կարող եք դիտել Asekose.am-ի տելեգրամյան ալիքում։
Նշենք, որ «Անորա» ֆիլմը, որտեղ խաղում են հայ դերասաններ Կարեն Կարագուլյանն ու Վաչե Թովմասյանը, պաշտոնապես «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն ֆիլմ» տիտղոսի առաջատար ֆավորիտն է՝ Ամերիկայի ռեժիսորների գիլդիայի եւ Ամերիկայի պրոդյուսերների գիլդիայի մրցանակների արժանանալուց հետո, գրում է Armenian Film Society-ն։
DGA եւ PGA մրցանակները համարվում են «Օսկար» մրցանակաբաշխության ուժեղ նախադրյալներ, որտեղ «Անորան» առաջադրված է վեց անվանակարգում՝ ներառյալ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր», «Լավագույն օրիգինալ սցենար», «Լավագույն դերասանուհի» (Մայքի Մեդիսոն), «Երկրորդ պլանի լավագույն դերասան» (Յուրի Բորիսով) եւ «Լավագույն մոնտաժ»: Ֆիլմը նաեւ արժանացել է «Critics Choice Awards»-ի «Լավագույն ֆիլմ» մրցանակին:
Եթե «Անորա»-ն արժանանա «Օսկար»-ի «Լավագույն ֆիլմ» մրցանակիբ, ապա այն կդառնա հայկական երկխոսություններով առաջին ֆիլմը, որը կհաղթի այդ անվանակարգում:
2024 թվականի մայիսին «Անորան» արժանացավ Կաննի կինոփառատոնի հեղինակավոր «Ոսկե արմավենու ճյուղին»։
«Օսկար» մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2025 թվականի մարտի 2-ին՝ Լոս Անջելեսի Dolby Theatre-ում։
Դիտեք նաև՝