▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վանաձորի շենքերից մեկի լոգարանում հայտնաբերվել է 14-ամյա աղջկա դի

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:20-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոն շտապօգնության բրիգադը Տարոն 2 թաղամասի շենքերից մեկից մահացած վիճակում տեղափոխել է մի երեխայի:

shamshyan.com-ի տեղեկություններով, երեխան հիվանդանոց է տեղափոխվել իր բնակարանի լոգարանից: Նրան լոգարանում հայտնաբերել են հարևանները: Վերջինս եղել է ջրով լի վաննայում՝ հեռախոսով և ականջակալներով:

Ըստ նախնական տեղեկությունների՝ կրծքավանդակի հատվածում հոսանքահարման հետք կա:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more