▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետը կկասեցնի՞ Աբրահամյանի, Ծառուկյանի եւ Զախարյանի գազալցակայանների աշխատանքը. «Առավոտ»

Մոտ մեկ ամիս առաջ էկոնոմիկայի նախարարության շուկայի եւ սպառողների շահերի պաշտպանության տեսչությունը խոստացել էր հանրապետության բոլոր գազալցակայաններում ստուգումներ կատարել եւ այն ընկերություններին, որոնք տեղադրած չեն լինի բաշխիչ աշտարակները, պատժել։ Այս մասին գրում է «Առավոտ» թերթը եւ հավելում. ««Առավոտի» տեղեկություններով, դեռեւս մեկ տարի առաջ պարոն Ծառուկյանին պատկանող «Մուլտի գազ» ՍՊԸ-ում բաշխիչ աշտարակներ տեղադրված չէին, սակայն վերջերս այս ընկերությունում 4 լցակայաններից 3-ում արդեն տեղադրվել է։ «Մուլտի լեոն» ընկերությունը, որը նույնպես Գագիկ Ծառուկյանին է պատկանում, 3 կետերից 2-ում արդեն տեղադրել է աշտարակներ, մեկն էլ տեղադրման փուլում է, իսկ նույն գործարանին պատկանող «Օլիվեստա» ընկերությունում առայժմ տեղադրված չէ աշտարակ։

Արտաշատում «Արգ-Լեւ-Գազ» ընկերությանը պատկանող գազալցակայանում, որն ըստ մեր տեղեկությունների պատկանում է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, բաշխիչ աշտարակ տեղադրված չէ։ Հովիկ Աբրահամյանին է պատկանում նաեւ «Արշագ» ընկերությունն իր ԱԳԼՃԿ-ով, այստեղ, թեեւ ամիսներ առաջ չկար աշտարակ, հիմա արդեն տեղադրված է։

Մեր տեղեկություններով, Երեւանի նախկին քաղաքապետ, այժմ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանին պատկանող «Օկտան» ընկերության գազալցակայանում բաշխիչ աշտարակ տեղադրված չէ։

Հաշվի առնելով, որ նախկինում կառավարության որոշումը շրջանցող ԱԳԼՃԿ-ներին խախտումով աշխատել թույլ է տվել ՀՀ վարչապետը, ապա, ամենայն հավանականությամբ, միայն նրա արձակուրդից վերադառնալուց հետո կորոշվի՝ կասեցնե՞լ առանց բաշխիչ աշտարակների գազալցակայանների աշխատանքը, թե՞ «շանս տալ»»,- գրում է «Առավոտը»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`«Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more