▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետը շարունակում է «ճնշած պահել» ԱԺ նախագահի որդուն. «Հրապարակ»

«Հովիկ Աբրահամյանը, դատելով նրա «պանյատներից», դեռեւս չի հանդարտվում Գալուստ Գրիգորիչի որդու՝ Արման Սահակյանի հետ կապված միջադեպից հետո։ Փորձում է ապացուցել, որ ինքն ում հետ ինչպես ուզի կվարվի, անկախ նրանց հայրիկների փոխադարձ հարվածներից։ Երեկ կառավարության նիստի մասնակիցների ուշադրության կենտրոնում կրկին Գալուստ Գրիգորիչի որդի Արման Գալուստիչն էր։ Ա. Սահակյանը, ներկայացնելով գրահրատարակչական գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին հավելյալ տարածք տրամադրելու որոշումը, նշեց, որ տնօրենի համար նախատեսված է 50քմ տարածք։ Տնօրենին այդքան տարածք տրամադրելու մտքից Արգամիչը ջղաձգվեց. «Ի՞նչ է նշանակում միայն 50 քմ հատկացնել տնօրենին»: Մինչ Արման Սահակյանը կհիմնավորեր, բիզնեսմեն Արգամիչը վրա տվեց. Մինչ Արման Սահակյանը կհիմնավորեր, բիզնեսմեն Արգամիչը վրա տվեց. «Բայց 50 քմ տնօրենի համար շատ մեծ չի՞, 50 քմ-ն ի՞նչ անի տնօրենը»: Միջամտեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը՝ արդարացնելով, թե իրականում դա տնօրենի սենյակ չէ, սենյակ է, որտեղ նստում են նաեւ մեծ թվով աշխատակիցներ:  «Նույն սենյակո՞ւմ, դե ավելի լավ ա գրեք՝ «աշխատակիցների սենյակ»: Պարոն Սահակյան, բա դուք ասում եք «տնօրենի սենյակ»: Այս խմբագրությամբ արարն ավարտվեց»:

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր

«Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more