▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետի հատուկ չվերթն իրականացրել է «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ–ն. «Ժողովուրդ»

«ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության՝ նոյեմբերի 20-21-ը Թուրքմենիա կատարած այցի համար հատուկ չվերթ իրականացնելու նպատակով ծախսվել է 13 միլիոն 820 հազար դրամ՝մոտ 31 հազար ԱՄՆ դոլար: «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ որ այդ գումարը ՀՀ Կառավարության աշխատակազմը վճարել է «Ավիաուսումնական կենտրոն» ՓԲԸ-ին: Այո, ոչ մի շփոթություն չկա՝Աբրահամյանի այցի նպատակով իրականացված հատուկ չվերթը կազմակերպել է «Ավիոուսումնական կենտրոնը»:

Ինչպես նախորդ համանման հատուկ չվերթները, այս մեկը ևս իրականացվել է նախագահական «Էյերբաս А319» մակնիշի ինքնաթիռով: Այստեղ բնական հարց կարող է ծագել՝ իսկ ինչո՞ւ է չվերթը մի կենտրոնի միջոցով կազմակերպվել: Բացատրենք, այն պարզ պատճառով որ «Էյր Արմենիայի» գործունեությունը դադարեցնելուց հետո հայկական գործող ավիաընկերություն այլևս չկա: Ու եթե այսպես շարունակվի, նախագահական ինքնաթիռի օդաչուները մի օր էլ կարող են անհատ ձեռներեցի վկայականով չվերթներ իրականացնել և միայն ազատ ժամերին սպասարկել ՀՀ պետական այրերին»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more