Վարչապետի սենյակում նստածը կարծում է, որ իրենից այն կողմ մարդ չկա
«Նիկոլ, դավաճան», «Առանց թուրքի Հայաստան», «Առանց Նիկոլ Հայաստան». կառավարության դիմաց վանկարկում են «Դիմադրություն» շարժման մասնակիցները: «Այս շենքում՝ վարչապետի աթոռին նստած մարդը քինախնդիր է և քաղաքական պատվերով մարդկանց է բանտարկում և մինչև վերջ տանում, հասցնում է մահվան»,- Կառավարության շենքի մոտ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը՝ հիշելով վարչապետի ավտոշարասյան կողմից մահվան ելքով հղի կնոջ վրաերթի և պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան դեպքերը: «Այստեղ կանգնած ոստիկանները թող հիշեն, որ այս շենքում նստած մահաբեր մարդու անկազմակերպվածության հետևանքով քանի ծառայակից զոհվեցին պատերազմում»,- ասաց Մանուկյանը: |