▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարչապետի վարորդի որդին՝ կռվի գլխավոր հերոս. «Հրապարակ»

«Մոտ 10 օր առաջ Արարատի  Նոր Խարբերդ գյուղում մի վիճաբանություն է տեղի ունեցել, որին միջամտել են գյուղապետն ու մարզի ոստիկանապետը: Միջադեպի գլխավոր հերոսը եղել է Հովիկ Աբրահամյանի վարորդ Գոքորի որդին, ով  մեքենան աջ ու ձախ արագ վարել է գյուղում: Գյուղի երիտասարդները, նրան չճանաչելով, դիտողություն են արել, ինչը վիրավորել է հանդուգն վարորդին: Նա իջել է մեքենայից: Երբ քաշքշուկ է սկսվել, լուրը  հասել է գյուղապետ, ԲՀԿ-ական Կամո Կակոյանին: Որպեսզի աղմուկ չբարձրանա, նա զանգահարել է մարզի ոստիկանապետ Արսեն Աբրահամյանին` Հովիկ Աբրահամյանի եղբորորդուն: Վերջինս եկել  ու տարել է Գոքորի որդուն»։

Ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more