▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Այվազյանը մոռացել է հեռացնել կոշիկների գնապիտակները. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. «Կարմիր դիպլոմով գրուզչիկ աշխատած Վարդան Այվազյանի «քաղաքական գնահատականները» Մայդանի՝ Հայաստանում հնարավոր կրկնության մասին, գուցե մեզ համար աննկատ մնար, եթե չլիներ հետաքրքիր զուգադիպությունը: Ամերիակահայերի որոշ շրջանակներ, որոնք առիթ են ունեցել դեռևս նախարար Վարդան Այվազյանին հյուրընկալելու, բավականին զավեշտալի պատմություններ պատմեցին Այվազյանի մասին: Ամենաբնութագրականն, իհարկե, հետևյալն է. Այվազյանը ԱՄՆ մուտք գործելուն պես իրեն հյուրընկալող մտերիմներին խնդրում է տանել թանկանոց խանութ, որտեղից ինքը կկարողանա գնումներ անել: Ահագին դեգերումներից հետո Այվազյանը խանութից դուրս է գալիս «Սալվատորե Ֆերագամո» բրենդի թանկարժեք կոշիկներով: Նրան ուղեկցողներն իսկույն նկատում են, որ Այվազյանը մոռացել է կոշիկի տակից հանել գնապիտակը: Բայց քանի որ դիմացինը նախարար է լինում, այն էլ հարուստ նախարար, ներկաները անհարմար են զգում վերջինիս ասել, որ գնապիտակը հանի: Խանութից միասին գնում են ռեստորան մի կտոր բան ուտելու: Սեղանի շուրջ, հասականալով թե ինչ մակարդակ ունի Վարդան Այվազյանը, ամերիկահայերը սկսում են «կայֆեր բռնել» Այվազյանի վրա: Մասնավորապես՝ նրանցից մեկը աչքով անելով ընկերներին, հայտարարում է, թե Ամերիկան էնքան լավ երկիր ա, որ կարող ես անգամ կոշիկը հագնել՝ «յառլիկը» պոկած, հետո տանել խանութ ու հետ տալ, և խանութի աշխատակիցը պարտավոր է այն հետ վերցնել: Ներկաները, բնականաբար, հասկանում են պատմության ենթատեքստը ու սկսում են բարձրաձայն ծիծաղել. Վարդան Այվազյանն ինքն էլ միանում է զվարճանքին՝ առանց հասկանալու, որ իր վրա են «խժժում»:

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more