▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Ղուկասյան. Ինձ պես եղկելիս, թշվառականս ու անարժանն ինչքան մեղք գործած կլինի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, անդրադառնալով Գյումրու Ամենափրկիչ եկեղեցու գմբեթի այրման թեմային, պատասխանել է հարցին, թե ինքն ի վերջո ինչու էր կառուցել եկեղեցին՝ քաղաքապե՞տ, թե պատգամավոր դառնալու համար:

«Ոչ քաղաքապետ և ոչ էլ պատգամավոր դառնալու համար չեմ այն կառուցել, այլ կառուցել եմ իմ մեղքերի թողության և իմ պապերի հանդեպ և երկրիս հանդեպ պարտքս կատարելու համար»,-ասել է նա:

«Շա՞տ մեղքեր ունեք»,- հարցին էլ պատասխանել է. «Եթե Նարեկացին, այդքան մեծ մարդ լինելով, իրեն մեղավոր է համարում կամ Ներսես Շնորհալին, ապա ինձ պես եղկելիս, թշվառականս ու անարժանն ինչքան մեղք գործած կլինի: Նա, ով ասում է, թե ինքը մեղք չունի, ես ցավում եմ իրենց համար, որովհետև մի բան կասեմ՝ ինքը խելք չունի»,- պատասխանել է նախկին քաղաքապետը:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more