▲ Դեպի վեր

Sunday, 16.02.2025 lang.iso lang.iso lang.iso

Վարդան Ղուկասյանի կոչին արձագանքել է նաև «Վիտամինցի» Տիգրան Գևորգյանը

«Վիտամին ակումբ»-ից հայտնի դերասան Տիգրան Գևորգյանը նույնպես արձագանքել է Վարդան Ղուկասյանի հորդորին․ նա ինստագրամյանին իր էջում տեղադրել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի լուսանկարն ու գրել է․ «Փաստորեն, ըստ վարչապետի խոսքի, այս կառույցն ու 1915 չի՞ եղել․․․Այսքան տարի ուղղակի գնացել-եկե՞լ ենք․․․»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԴՕԿ կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը նախօրեին ֆեյսբուքյան եթերով դիմել էր մշակութային գործիչներին, որպեսզի նրանք արձագանքեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությանը: «Այս եթերից հետո բոլորդ պարտավոր եք մեկ մարդու նման դատապարտող հայտարարությամբ հանդես գալ՝ Նիկոլ Փաշինյան կոչված երևույթի հասցեին՝ կապված Եղեռնի հարցը հարցականի տակ դնելու հանգամանքով»,- ասել էր Ղուկասյանը: Արձագանքել, սոցկայքի իրենց էջերում գրառումներ են կատարել երգիչներ Արման Հովհաննիսյանը, Տիգրան Ասատրյանը, Արմենչիկը:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more