▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդանիկին՝ գժանոց. «ՀԺ»

Գյումրիի նախկին քաղաքապետ  Վարդան Ղուկասյանը երեկ ի վերջո հայտնվել է իր փեսայի գործով սպանու­թյան դատական նիստին, սակայն հրաժարվել է պա­տասխանել ամբաստանյա­լի շահերի պաշտպանի հարցերին՝ պատճառաբա­նելով, որ նա կին է:

 Այս մասին այսօրվա համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթն ու հավելում.

 «Էս կամերա-բաները դուրս տարեք:  Չնկարեք: Թող դուրս գան «ԳԱԼԼԱ-ն, «Շանթ»-ն ու մեկ Էլ «Աոավոտ»-ի էն աղջիկը: Այսինքն թող սաղն էլ դուրս գան, թող լրագրողներն էլ չմնան»,- ըստ «Հետք»-ի, նիստերի դահլիճ մտնելուն պես հրահանգել է ՀՀԿ-ական Վարդանիկը, ով դատարան է գնացած եղել իր «սվիտայով»՝ մոտ 30 հոգի:

 Դատավորն էլ կատարել է նրա հրա­հանգը: Այնուհետև հենց դատարանի շենքում, գժի թղթով կարկառուն այս ՀՀԿ-ականը, ով տարիներ շա­րունակ իշխել և փաստորեն, շարունակում է իշխել Գյումրիում, իր ուղեկցողների հետ ծեծի է ենթարկել Անիի նախկին ոստիկանապետ Սամվել Հարություն­յանին, ով իր փեսայի սպանության գործով մեղադր­յալի հայրն է: Ընդ որում, այնպես է ծեծել, որ նախկին ոստիկանապետը հայտնվել է Գյումրիի հիվանդանո­ցի վերակենդացման բաժանմունքում:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more