Երեկ՝ առավոտյան, դժբախտ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: 38-ամյա Արկադիկ Սուքիասյանը կախվել է իր մեքենայի բեռնախցիկից՝ «կուզովից»: Վարդենիսի բնակիչները «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեցին, որ Արկադիկն ինքնասպան է եղել որդու պատճառով: Բանն այն է, որ Արկադիկի որդին երկու տարի առաջ որսորդական հրացանով կրակել էր իր կոկորդին այն պատճառով, որ հայրը ծխելու համար բարկացել էր նրա վրա: Եվ ահա երկու տարի շարունակ հայրը չի կարողացել համակերպվել որդու մահվան հետ: Ինքնասպան եղած տղամարդու հարազատներից միայն Կամոն համաձայնեց զրուցել «Ժողովուրդ»-ի հետ եւ հայտնեց. «Երկու տարի առաջ իր երեխայի կորուստն այնքան մեծ հարված էր նրա համար: Իսկ թե կոնկրետ ինչն էր այդ քայլին դիմելու պատճառը, չեմ կարող ասել: Շատ ցավալի դեպք է»: Մանրամասները` թերթի այսօրվա համարում
Վարդենիսում հայրը ինքնասպան է եղել որդու մահվան պատճառով
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Մամուլ more
more
more
more
more
more
more


