▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարորդը խմած վիճակում, առանց վարորդականի երթեկել է, մեքենայում էլ՝ «Ճվճվ Արոյի» որդին է եղել

Այսօր՝ փետրվարի 19-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ծառայության գծով ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանը ծառայության ընթացքում նկատել է, որ Պարոնյան փողոցում «BMW» մակնիշի 11 VW 111 համարանիշի ավտոմեքենայի առջևի և կողային ապակիները թաղանթապատված են (մգացված)։ 

Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Տեղում, պարեկների հետ կանգնեցնում է նշված ավտոմեքենան և պարզվում է, որ վարորդը վարորդական իրավունքի վկայական չունի ու տեղում  ենթարկվում է սթափության փորձաքննության․ պարզվում է, որ նա գտնվում է ոչ սթափ (խմած) վիճակում։

Պարեկների կողմից վարորդը ձերբակալվում և տեղափոխվում է ոստիկանության Կենտրոնականի բաժին, իսկ ավտոմեքենան էլ՝ հատուկ պահպանվող տարածք։

Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը Երևանի բնակիչ 31-ամյա Էդուարդ Երեմյանն է, ում նկատմամբ ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում և հնարավոր է այն փոխանցվի Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը մենակ չի եղել ավտոմեքենայում, նրա հետ է եղել «Ճվճվ Արոյի» քրեական պատմություններով հայտնի որդիներից «Սերժուլիկը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more