▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարորդի հաղորդմամբ՝ ճանապարհային ոստիկանը բռնություն է կիրառել իր նկատմամբ

ՀՀ ճանապարհային ոստիկանության ծառայողներ Նվեր Ա.-ն և Գուրգեն Ս.-ն հայտնել են, որ 2015 թվականի դեկտեմբերի 11-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը չի ենթարկվել լուսաձայնային «կանգ» ազդանշանին, այնուհետև Մեղրի բժշկական կենտրոնի վարչական շենքի մոտ հրաժարվել է ներկայացնել համապատասխան փաստաթղթերը, հրել և սպառնացել է հարվածել:

Նույն դեպքի վերաբերյալ հիշյալ ավտոմեքենայի վարորդ Մենտոր Ա.-ն հայտնել է, որ 2015 թվականի դեկտեմբերի 11-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Մեղրի բժշկական կենտրոնի վարչական շենքի մոտ ՀՀ ճանապարհային ոստիկանության ծառայողը վիճաբանել է իր հետ, որի ընթացքում բռնություն է կիրառել իր նկատմամբ:

Քաղաքացի Մենտոր Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more