▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Վարորդներից ոմանք իրենց վերապահել են հսկիչի, ոստիկանի, գժականի դերը»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Երևանի քաղաքապետարանի ավտոբուսների վարորդները «հաբռգել» են: Հանրային տրանսպորտից օգտվելն անհնար է դարձել: Ավտոբուսների վարորդներն իրենք իրենց վերապահել են հսկիչի, վերահսկիչի, ամենահսկիչի, ոստիկանի, քաղաքապետի և գժականի դերը:
Ուրեմն, սրանք կանգառներում բացում են միայն դիմացի դուռը: Եվ թքած, թե հետևի դռան մոտ ևս վճարման համար սարք է տեղադրված: Դա էլ մի կողմ: Վարորդներից ոմանք, օրինակ` 54 երթուղու 5953 S համարանիշի վարորդը, կարծում են, որ իրենք ամենակարողն են: Վերջիններս հրաժարվում են վարել ավտոբուսը, քանզի կասկածում են, որ ուղևորներից մեկը ուղևորավարձը չի վճարել: Կասկածն առերևույթ հիմք չունի` գժականով է: Ուղևորը պնդում է, որ վճարել է ուղեվարձը: Վարորդը` հերքում է: Եվ այսպես շարունակ: Ավտոբուսը տեղից չի շարժվում: Ուղևորները նյարդայնանում են: Նրանցից ոմանք պատրաստվում են Տիգրան Ավինյանին զանգահարել: Ասում են, որ ունեն վերջինիս հեռախոսահամարը: Մի խոսքով` հետաքրքիր է Հայաստանը, նամանավանդ` ավտոբուսներում»:

info@asekose.am/095519696
Հասարակություն more