▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վատ ենք, շատ վատ...ՄԱՊ-ի Ալիկ. «Հրապարակ»

Հանրապետական պատգամավոր, ՄԱՊ գործարանի սեփականատեր Ալիկ Պետրոսյանը վատ վիճակում է հայտնվել, ինչպես իր բիզնեսմեն կոլեգաներից շատերը։ Դոլարով վարկ է վերցրել, գյուղացիներին մթերումների գումարները վճարել եւ հիմա բարձր կուրսով է վճարելու վարկը։ «Վատ, շատ վատ ենք։ Եթե մենք ապրանքը վաճառում ենք դրամով, երբ դոլարով ենք վարկերը վերցրել, ո՞նց պիտի լինենք, վատ ենք։ Ես հույս ունեմ, որ էս քանի օրն է տեւում ու կարգավորվելու է, հիմա վաղ է ասել կանխատեսումների մասին, թե ինչ քանակի տույժեր կունենանք»: Ալիկ Պետրոսյանը հավաստիացնում է, թե իրենց արտադրանքը չեն թանկացրել, հակառակը՝ ավանդույթի համաձայն, դեկտեմբերին 15-20 տոկոս ցածր գնով են վաճառում։ Ստեղծված իրավիճակին անդրադառնալով՝ սրռնեղեց. «Շատ դժվար է ոչ թե իմ, ձեր ու բոլորի համար, երբ որ մի երկրում չորս տեսակ վալյուտա է գործում՝ դրամ, ռուբլի, դոլար, եվրո։ Այս սիտուացիաներում պետությունը դիմակայում է, երբ ուժեղ տնտեսություն ունի»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր

«Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more