▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վաղը Երեւանի նախկին քաղաքապետի որդու հարսանիքն է. «ՀԺ»

«Հունվարի 25-ին՝ վաղը, տեղի է ունենալու Երեւանի նախկին քաղաքապետ, ԵԿՄ նախկին փոխնախագահ եւ ԱԺ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանի որդու հարսանիքը: Հարսանիքը տեղի է ունենալու «Ռենեսանս» համալիրում, հրավիրված են սահմանափակ թվով մարդիկ: Հրավիրյալների մեջ է նաեւ ՊՆախարար Սեյրան Օհանյանը, ով Բազեյանի ընկերն է, սակայն հայտնի չէ՝ սահմանային վերջին դեպքերից հետո կմասնակցի՞ հարսանիքին, թե ոչ:
Ի դեպ,  Բազեյանը, ով ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի պատճառով հայտնվել էր բավական վատ վիճակում եւ առողջական խնդիրներ ուներ, մեր տեղեկություններով արդեն լավ է: Հիշեցնենք,  Բաբայանը հայաստանյան բանկերից մեկում գրավ էր դրել Բազեյանի ու եւս մի քանի հայտնի անձանց տները եւ մեկնել Ռուսաստան: Մինչեւ այսօր ոչ ոք ճշգրիտ չգիտի, թե որտեղ է նա եւ ինչով է զբաղվում»։

 

Ուշագրավ այլ նյութեր «Հայկական ժամանակ» թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more