▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վազգեն Խաչիկյանի եղբայրը հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար, թոշակների յուրացման մեջ մեղադրվող ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանի եղբայրը՝ Ախթալայի քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը, հայտնվել է իրավապահների ուշադրության կենտրոնում:

Ըստ նույն տեղեկությունների՝ Ախթալայի մի բնակիչ իրենց քաղաքապետի դեմ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի բաժին բողոք է ներկայացրել, համաձայն որի՝ քաղաքապետը մանկապարտեզի շինարարական աշխատանքների ընթացքում յուրացումներ է թույլ տվել: Այժմ Հայկազ Խաչիկյանի դեմ նյութեր են նախապատրաստվում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Հայկազ Խաչիկյանը նախ պահանջեց հարցերը գրավոր ներկայացնել: Այնուհետեւ համաձայնեց պատասխանել հարցին, թե արդյո՞ք ինքը յուրացումներ է թույլ տվել: «Նման բան չկա»,- կարճ ասաց քաղաքապետը:

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more