▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիճաբանության ժամանակ ամուսինը սպանել է կնոջը, ապա փորձել ինքնասպան լինել

Ինչպես արդեն հաղորդել էինք, երեկ արտակարգ ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երեւանում: Ժամը 19:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել ոստիկանության Էրեբունու բաժնից, որ Էրեբունի փողոցի թիվ 25 շենքի թիվ 57 բնակարանում կասկածելի վիճաբանություն է տեղի ունենում եւ բնակիչները չեն արձագանքում դռան եւ հեռախոսազանգերին:

Փրկարարները կոտրելով տան դուռը՝ հյուրասենյակում հայտնաբերել են երիտասարդ աղջկա դի եւ վիրավոր տղամարդու:

Բակում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մահացած կնոջ անունը Մելանյա էր, իսկ ամուսնունը՝ Էդվարդ, ովքեր ունեին երկու չափահաս երեխա՝ մի տղա, մի աղջիկ:

Մանրամասները ՀՀ ոստիկանության պատրաստած տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more