ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Կենտրոնի պահպանության բաժնի ոստիկան Կարեն Պետրոսյանին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` այն բանի համար, որ նա Երևան քաղաքի «Անգլիական» կոչվող այգում խաղալիքների մանրածախ առևտրով զբաղվող իր մորից գումարներ պահանջելու հարցի շուրջ վիճաբանության և ծեծկռտուքի մեջ է մտել քաղաքացի Գ. Մ.-ի հետ, որի ընթացքում դանակով երկու անգամ հարվածել է վերջինիս որովայնին և կրծքավանդակին` դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:
Կարեն Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:
Վիճաբանության ժամանակ ոստիկանը դանակահարել է քաղաքացուն
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Պատահարներ more
more
more
more
more
more
more


