|
Փետրվարի 15-ին վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 01։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Բագրևանդ փողոց 102 հասցեում գտնվող «Ռոյալ Երևան» ռեստորանի դիմաց ծեծկռտուք է տեղի ունենում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները նշված հասցեից խուլիգանություն կատարելու համար ձերբակալել և ոստիկանության Նոր Նորքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Արթուր Հ․-ին, Երևանի բնակիչներ 23-ամյա Սերգեյ Ս․-ին, 20-ամյա Հարութ Մ․-ին, 22-ամյա Ֆելիքս Կ․-ին, 23-ամյա Արման Ա․-ին, 40-ամյա Յանիս Ա․-ին և 46-ամյա Վադիմ Հ․-ին։ Պարզվել է, որ Յանիս Ա․-ն և Վադիմ Հ․-ն վիճաբանել են Հարութ Մ․-ի, Արթուր Հ․-ի, Սերգեյ Ս․-ի, Ֆելիքս Կ․-ի և Արման Ա․-ի հետ, ինչի ժամանակ անհարգելից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը միմյանց հասցեներին հայհոյանքներ են հնչեցրել և քաշքշել։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ |
Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռոյալ Երևան» ռեստորանի դիմաց․ կան ձերբակալվածներ
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Հասարակություն more
more
more
more
more
more
more


