▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիկտոր Դալլաքյանի դստերը հեռացրել են աշխատանքից.«Ժամանակ»

Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ԱԺ-ում նախագահի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանի դստերը հեռացրել են աշխատանքից, գրում է «Ժամանակ» թերթը:

«Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ԱԺ-ում նախագահի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանի դուստրը՝ Լիլիթ Դալլաքյանը, աշխատանքի է անցել ՊՆ-ում՝ իր ինքնակենսագրականում նշելով, որ ավարտել է լատինամերիկյան պարերի դպրոցը եւ ներկայացնելով, թե ովքեր են ծնողները: Նրա դիմումի վրա նախարարը, ինչպես տեղեկացրել էինք, մակագրել է. «Ընթացք տալ մեր ընկերոջ դստեր դիմումին»:

«Ժամանակի» տեղեկություններով՝ մեր հրապարակումից հետո նախագահականից պահանջել են աղջկա դիմումը եւ ինքնակենսագրությունը, եւ համոզվել, որ հրապարակումը համապատասխանում է իրականությանը: Նույն տեղեկությունների համաձայն՝ հետեւանքը եղել է այն, որ Դալլաքյանի դուստրը հետին ամսաթվով հեռացվել է աշխատանքից»,-գրում է թերթը:

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more