▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վիկտոր Դալլաքյանի պարուհի դուստրը՝ ՊՆ-ում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, ԱԺ-ում նախագահի մշտական ներկայացուցչ Վիկտոր Դալլաքյանի դուստրը` Լիլիթ Դալլաքյանը, վերջերս աշխատանքի է անցել պաշտպանության նախարարությունում: Առաջին հայացքից ոչ արտառոց այս նշանակման մեջ, սակայն, որոշ զավեշտալի դրվագներ կան: Խոսքը մասնավորապես վերաբերում է աշխատանքի ընդունվելու համար աղջկա ներկայացրած դիմումին եւ դիմումին կից ներկայացված ինքնակենսագրությանը: ՊՆ-ում աշխատանքի անցած Դալլաքյանի դուստրն իր ինքնակենսագրության մեջ նշել է, որ ինքն ավարտել է լատինաամերիկյան պարերի դպրոցը, ապա մանրամասն նկարագրել է, թե ով է իր հայրը, որտեղ է աշխատում: Ապա իր ինքնակենսագրականում շարադրել է մոր տվյալները, թե իր հերթին ով է նա եւ որտեղ է աշխատում: Դալլաքյանի կինն էլ, հիշեցնենք, աշխատում է ՀՀ վերահսկիչ պալատում՝ շնորհիվ Վիկտոր Դալլաքյան-Իշխան Զաքարյան բարիդրացիական հարաբերությունների:

Ինքնակենսագրության մանրամասները դեռ ամենը չեն: Առավել զավեշտալի է պաշտպանության նախարարի կողմից Դալլաքյանի դստեր դիմումին տրված հաստատումը: Սեյրան Օհանյանը դիմումը մակագրել է այս բովանդակությամբ՝ «Ընթացք տալ մեր ընկերոջ դստեր դիմումին»:

Ի դեպ, Լիլիթ Դալլաքյանը, անցնելով աշխատանքի, առաջին օրվանից պահանջներ է ներկայացրել: Նախ պահանջել է առանձին աշխատասենյակ՝ պարտադիր օդափոխիչով եւ գործուղումներով լի գրաֆիկ, որ քիչ աշխատի ու հաճախ մեկնի գործուղման:

Թե կոնկրետ ինչ պաշտոն է զբաղեցնում կրտսեր Դալլաքյանը՝ մենք գրավոր հարցում էինք արել պաշտպանության նախարարությունից, սակայն այդպես էլ պատասխան չենք ստացել»:

 

Ուշագրավ այլ հոդվածներ`   «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more