▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վովա Գասպարյանը բարձրաստիճան ոստիկանից պահանջել է վերադարձնել համակարգից աշխատած գումարները. «Հրապարակ»

 

«Հրապարակ»  թերթը գրում է, որ ոստիկանության պետական պահպանության պետ Ռոմիկ Մկրտումյանի գլխին շարունակում են սեւ ամպեր կուտակվել:

«Դեռեւս մի քանի ամիս առաջ «Հրապարակը» գրել էր, որ ոստիկանության գործունեության տարեկան ամփոփիչ նիստի ժամանակ Վովա Գասպարյանն իրեն հատուկ ոճով Մկրտումյանին խիստ նկատողություն է արել, դժգոհել նրա աշխատանքից՝ ընդհուպ ժամանակ է տվել իր ղեկավարած  ստորաբաժանումում իրավիճակը շտկել, հակառակ դեպքում սպառնացել է աշխատանքից ազատել:

Իսկ «զորավարի» զայրույթը հարուցել էր իր ղեկավարած ստորաբաժանումում կատարած բազմաթիվ չարաշահումների պատճառով, որի մասին պաշտոնապես ոչինչ չեն հայտնում: Ըստ Մկրտումյանի շրջապատում տարածված տեղեկությունների, Վովա Գասպարյանը պահանջել է Ռոմիկ Մկրտումյանից վերադարձնել համակարգից աշխատած գումարները, անգամ թանկարժեք մեքենան է ձեռքից առել:

Թե որքանով է հաջողվել վերականգնել նյութական «կորուստները»՝ տիրոջ ներմանն արժանանալու համար, փորձեցինք պարզել անձամբ Մկրտումյանից: Սակայն նա հղում արեց լրատվական ծառայությանը։ «Բոլոր հարցերը՝ Աշոտ Ահարոնյանին»,- ասաց ու անջատեց հեռախոսը:

Նշենք, որ այս համակարգում ոչ միայն Ռոմիկ Մկրտումյանին, նաեւ Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանին վերադասը խստիվ արգելել է լրատվամիջոցների հետ շփվել, քանի որ երկուսն էլ հակված են չգիտակցված «բացահայտումների»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more