▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վովա Գասպարյանն օրումեջ «պաչտավոյ գոլուբներ» է ուղարկում Արարատ. «Հրապարակ»

«Նոյեմբերի 10-ին տեղի ունենալիք Արարատի քաղաքապետի ընտրությունները խոստանում են ամենաթեժը լինել։ Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանին չհաջողվեց համոզել Գագիկ Ծառուկյանին, որ հանեն իրենց թեկնածուին։ Որոշ տեղեկություններով՝ Արգամիչը «տակից» ուզում է, որ Արարատում հաղթի ԲՀԿ թեկնածուն, որ նորանշանակ մարզպետը շատ չուժեղանա, ինքը մարզում պահի իր դերակատարությունը։ Արգամիչի եղբոր որդին մարզի ոստիկանապետն է, եղբայր Ջոնիկի խնամին՝ Վարդան Մամիկոնյանը, հարկային ծառայության պետը։ Հովիկ Աբրահամյանը և մարզպետը երկրի առաջին դեմքից հրահանգ են ստացել՝ անել ամեն ինչ, որպեսզի ՀՀԿ թեկնածուն հաղթի։

 

Ընտրություններին ուշի ուշով հետևող Վովա Գասպարյանն օրումեջ «պաչտավոյ գոլուբներ» է ուղարկում՝ իրավիճակն «զգալու» համար։ Պայքարն այնքան անզիջում է դարձել, որ օրերս ցեմենտի գործարանից մոտ մեկ դյուժին մարդ ազատվել է աշխատանքից՝ ՀՀԿ-ին «հարելու մեղադրանքով»։ Ինչո՞ւ են նրանց ազատել գործից՝ հարցրինք ԲՀԿ մամլո քարտուղար Իվետա Տոնոյանին։ «Նման բան չկա»,– ժխտեց նա, սակայն ՀՀԿ գլխավոր գրասենյակից պնդեցին, որ եղել է։ Իր հերթին Արամայիս Գրիգորյանն է մարզպետարանի վարչության պետերին կանչել-զգուշացրել, որ եթե այս ընտրություններին իրենց չարդարացրին, «լավ չի լինելու»։ Ի դեպ, Արարատի ընտրությունների և ՀԱՕԿ-ի հայտարարությունների այս «թեժ օրերին» Գագիկ Ծառուկյանը Հայաստանում չէ. նախորդ օրը մեկնել է Դուբայ և կվերադառնա նոյեմբերի 3-ին,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more