
Այսօր․am-ը գրում է, որ կայքի տեղեկություններով, վրաերթի է ենթարկվել Ախուրյան համայնքի բնակիչ Անահիտ Իգիթյանը՝ առավել հայտնի որպես «ախուրյանցի Անո»։
«Մեր տեղեկություններով, տիկնոջը Գյումրու ԲԿ-ից պատրաստվում են տեղափոխել Երևան»,-գրում է սկզբնաղբյուրը։
Թարմացում․ Գյումրու բժշկական կենտրոնից հայտնեցին, որ Անահիտ Իգիթյանը ԲԿ է տեղափոխվել ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։
«Հոսպիտալացվել է նախ վերակենդանացման բաժանմունք, այնուհետև բուժումը շարունակում է վնասվածքաբանության բաժանմունքում»,- տեղեկացրեցին ԲԿ-ից։
Այս պահին տիկնոջ վիճակը գնահատվում է բավարար։


