Այսօր՝ ապրիլի 17-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի հարևանությամբ, վարերթի է ենթարկել Ռուբինյանց փողոցի 21/3 շենքի բնակիչ, 48-ամյա Աննա Գևորգյանին:
shamshyan.com-ն է գրում այս մասին. ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը, վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական, դիմել է փախուստի, իսկ վրաերթի ենթարկվածը բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ նրա կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում:
Գ. Շամշյանը հայտնում է, որ Ա. Գևորգյանը Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Գեներալի աղջիկը» հեռուստասերիալի դերասանուհիներից է:
Փաստի առթիվ Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի Քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արտաշես Վանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ-հետախուզական-քննչական համալիր գործողություններ՝ վրաերթ կատարած վարորդին և տրանսպորտային միջոցը հայտնաբերելու ուղղությամբ:
Վրաերթի է ենթարկվել «Գեներալի աղջիկը» ֆիլմի դերասանուհին
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Պատահարներ more
more
more
more
more
more
more


