▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը փոշմանել է

«Հրապարակ»-ը գրում է. «Արցախի թեմի առաջնորդ, տիրադավ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը շարունակում է մեկուսացած մնալ սեփական հոտից։
Չնայած լուրերին, որ զղջում է Փաշինյանին միանալու համար, սակայն որևէ քայլ առայժմ չի ձեռնարկում։ Ասում են՝ փորձում է Վեհափառի հետ հանդիպում ունենալ, սակայն մեր աղբյուրները կարծում են, որ այդ հանդիպումը կլինի միայն հրապարակային զղջումից հետո։

Մեզ ասացին, որ թեմական առաջնորդարանում տևական ժամանակ է՝ որոշել են Արցախի մշակութային ժառանգության արխիվներ պատրաստել՝ հավաքագրել եկեղեցիները, հուշարձանները և այլ կոթողներ, սակայն տիրադավը սևերես է եղած, չի կարողանում դուրս գալ ժողովրդի մեջ, որ հնարավոր լինի այդ արխիվները ձեւավորել։

Դիցուք՝ Ամարասում է բացվել առաջին դպրոցը, և այս փաստը վավերագրելու համար հարկավոր է գտնել ամարասցիների, լսել նրանց պատմությունները և թվայնացնել այն որպես մշակութային ժառանգությունը հավաստող ապացույցներ»:

info@asekose.am/095519696
Մամուլ more