Ռեժիսորը ընդդեմ կինոկենտրոնի, իսկական կինոկռիվ:
Անբան Հուռին գործի է դրել ու նոր անիմացիոն ֆիլմ է ստեղծում ռեժիսոր Արթուր Միքայելյանը: Անիմացիայի առաջին 3 րոպեն ֆինանսավորեց ազգային կինոկենտրոնը, որից հետո Անբան Հուռին մնաց առանց հովանավորության: Ռեժիսորը հավատացնում է, որ Կինոկենտրոնի տնօրենը` Գևորգ Գևորգյանը միանձնյա ու առանց գեղարվեստական խորհրդի, մի օր ուղղակի որոշեց, որ մուլտը էլ չի ֆինանսավորելու:
VS-ի մի կողմում ռեժիսոր Արթուր Միքայելյանն է, մյուս կողմում` Գայանե Մարտիրոսյանը:
Հաղորդման հեղինակ ու վարող` Սոնա Աբրահամյան:
Asekose.am/TV