Արթուր Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Նախ պետք է ազատվել այս չարիքից: Դրա համար անհրաժեշտ է բազմահազարանոց երթով գնալ Հանրային հեռուստաընկերություն, պահանջել ուղիղ եթեր և եթերում հրապարակել՝ ՀՀ վարչապետ Փաշինյան Նիկոլի, նրա քաղաքական մանկլավիկների գործակալական փաստաթղթերը, եթե հնարավոր է, նաև մանրամասնություններ՝ Ալիև - Փաշինյան բանակցություններից, օպերատիվ կապից, նամակներից: Վստահ եմ, որ դրանից հետո ողջ Երևանը թափելու է դուրս, իսկ Փաշինյանի պաշտոնավարոււմը ուղղակի դառնալու է անհնար:
Առաջ կգա կամ լիդեր, կամ լիդերություն:
Կարծում եմ, որ պետք կլինի հայտարարել արտակարգ դրություն, պետք կլինի 21 թվականի կեղծված ընտրություններով ձևավորված պարլամենտը ճանաչել օրենքից դուրս: Լավ կլինի, որ ժամանակավորապես չեղարկվի բոլոր կուսակցությունների գործունեությունը: Որ կասեցվի արևմտյան ֆոնդերից սնվող հասարակական կազմակերպությունների , հասարակությունը պառակտող տասնյակ կրոնական փոքրամասնությունների գործունեությունը:
իսկ հետո՝ ինչպես որ ստացվեց:
Յուրաքանչյուր քաղաքականություն՝ ներքին քաղաքականություն է: