▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վթար՝ Բաղրամյան պողոտայում. ըստ տեղեկությունների՝ մեղավորը հաղորդավար Երվանդ Ղարիբյանն է.shamshyan.com

Shamshyan.com-ը գրում է.

Երեկ` հունիսի 14-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:50-ի սահմաններում, Բաղրամյան պողոտայում` «Անելիք» բանկի դիմաց, բախվել են Երևան քաղաքի Դավիթաշեն թաղամասի բնակիչ, 62-ամյա Աշոտ Նալբանդյանի վարած «Rover» մակնիշի 55 ՏՏ 575 համարանիշի, Երևան քաղաքի Սունդուկյան փողոցի բնակիչ, 27-ամյա Հովակ Հովակիմյանի վարած BMW 13 АА 888 համարանիշի և Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ 54-ամյա Երվանդ Ղարիբյանի վարած «Mersedes» մակնիշի 11 ՕՕ 701 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի աշխատակիցները:

Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է Երվանդ Ղարիբյանը, ով «Mersedes»-ով բախվել է նշված ավտոմեքենաներին: Սակայն ճանապարհային ոստիկանությունը պարզում է տեղեկատվության ճշտությունը: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more