Ավելի վաղ asekose.am-ը տեղեկացրել էր, որ Կիևյան-Օրբելի խաչմերուկում ավտովթար է տեղի ունեցել, և տուժածներից մեկի վիճակը ծանր է: Հայտնի է դարձել, որ Ժամը 02:00-ի սահմաններում, վթարի է ենթարկվել «Շանթ» հեռուստաընկերության սերիալներում խաղացող դերասաններից մեկը` 24-ամյա Գուրգեն Մելքումյանը: «Մերսեդես» մակնիշի 87 ՕԼ 777 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Կիեւյան փողոցի թիվ 8 շենքի դիմաց բախվել է Լենինգրադյան 21 շենքի բնակիչ 54-ամյա Վլադիմիր Հովսեփյանի վարած «Կիա» մակնիշի Լ3841 համարանիշի ավտոմեքենային: Նախնական տեղեկություններով` «Մերսեդեսի» վարորդը դիմել է փախուստի, նրա ինքնությունը դեռ պարզ չէ: Վթարի հետեւանքով «Կիա»-ի վարորդը եւ նրա ուղեւորները տեղափոխվել են հիվանդանոցներ: Վ. Հովսեփյանն ու նրա ուղեւոր 28-ամյա Անդրանիկ Հակոբյանը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, 23-ամյա Դավիթ Պողոյանը` թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վիրավորները ստացել են կոտրվածքներ: «Կիա»-ի ուղեւորներից մեկն էլ 24-ամյա Գուրգեն Մելքումյանն է, ով այժմ նկարահանվում է «Շանթի» «Մաեստրո» սերիալում` որպես Նուռի դերակատար, իսկ «Բանակում» սերիալում եղել է Սեւակի դերակատարը: Երիտասարդը ավարտել է Թատերական ինստիտուտը, ամուսնացած չէ: Ինչպես հաղորդում է news.am-ը, «Էրեբունի» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Շուշան Հունանյանի խոսքով` Գուրգեն Մելքումյանը գտնվում է Վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները նրա վիճակը գնահատել են միջին ծանրության: «Նա ստացել է կոտրվածքներ, կյանքին վտանգ չի սպառնում, բժիշկների հսկողության տակ է»,- ասաց Շուշան Հունանյանը:
Վթարի է ենթարկվել «Բանակում» սերիալի Սեւակի դերակատարը
The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Tweet
Պատահարներ more
more
more
more
more
more
more


