▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վթարի են ենթարկվել Կենտրոն հեռուստաընկերության լրագրողները

shamshyan.com-ի տեղեկություններով, այսօր` հուլիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 15.00-ի սահմաններում Երևանի բնակիչ 29-ամյա Արթուր Հակոբյանը, վարելով Mercedes մակնիշի 35 PL 496 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 86-րդ կմ-ին` դեպի Դիլիջիան ընթանալիս, Դիլիջանի երկրորդ ոլորանում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին և գլորվելով ընկել երրորդ ոլորանի մոտ կայանված «Վիլիս» մակնիշի ավտոմեքենայի մոտ: Վարորդն ու 4 ուղևորները բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել են Դիլիջանի բժշկական կենտրոն, նրանց կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում: 

Առավել մանրամասն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more