▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վթարի են ենթարկվել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին ուղեկցող անվտանգության աշխատակիցները

Այսօր՝ հուլիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում Ավան վարչական շրջանում` Մարշալ Բաբաջանյան և Ալմա Աթի փողոցների խաչմերուկում բախվել են Toyota մակնիշի ՊՆ 102 համարանիշի և վրացական համարանիշներով Hyundai մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Շամշյանի տեղեկություններով՝ Toyota-ն հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում և սպասարկում է ՀՀ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Այդ ավտոմեքենայով շրջում են Ս․ Պապիկյանի անվտանգության աշխատակիցները։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։ 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more