ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է. «Գեղարքունիքում թուրք-ադրբեջանական ոհմակը «խաղաղության դարաշրջանի» բացման շրջանակներում` կրկին գրոհել է հայկական դիրքերը։ Որոշ տվյալներով ունենք մեկ զոհ և մեկ վիրավոր։
Հատկանշական է, որ ադրբեջանական ահաբեկչական ուժերը լարել են իրավիճակը ռազմական հանցագործ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններից հետո, որտեղ այդ «խաղաղասեր» տխմարը ուղղակի սպառնացել է վերսկսել պատերազմը, եթե հայկական կողմը չհամաձանվի տրամադրել «Զանգեզուրի միջանցք» Սյունիքի մարզում։
Այսինքն՝ թուրք-ադրբեջանական տեռորիստական ոհմակը բացահայտ հայտարարում է, որ իրենց վերջնական նպատակ հանդիսանում է ոչ միայն Արցախի իսպառ ոչնչացումը այլ նաև Հայաստանի մասնատումը։
Իմիջիայլոց` խոսքը միայն Սյունիքի մասին չէ, այլ նաի նվազագույնը Արարատի, Տավուշի, Գեղարքունիքի մարզերի մասին է ։
Իսկ բոլոր նրանք, ովքեր թրքահաճո և ադրբեջանամետ «խաղաղության դարաշրջան» իշխանական կոնցեպտով հիմարացված հրաժարվում են առերեսվել իրականության հետ և կարծում են, որ թուրքերի և ադրբեջանցիների հետ հնարավոր է այս պայմաններում կնքել խաղաղություն, այդ մարդիկ փաստացի աջակցում են Հայաստանի և Արցախի ոչնչացման թուրք-ադրբեջանական ոհմակի փորձերին։
Իսկ եթե ոմանց թվում էր, որ եթե իրենք մոռանան, որ հայ են և հրճվանքով անվան են օրինակ Շուշին «ադրբեջանական», թուրքերը այդ դավաճանությունը կգնահատեն... չարաչար սխալվում են, թուրքերը համար նույնիսկ դավաճան հայը միևնույն է մնում է ոչնչացման ենթակա թշնամի»։
|