▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Խաղաղության պայմանագիրը հիմնված է լինելու Բաքվի առաջարկած ու Երևանի կողմից ընդունված 5 սկզբունքների վրա». Ալիև

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում

Իլհամ Ալիևն ասել է, որ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները գործնական բանակցություններ կվարեն «խաղաղության պայմանագրի» շուրջ՝ հիմնված Բաքվի առաջարկած ու Երևանի կողմից ընդունված հինգ սկզբունքների վրա, գրում է Интерфакс-Азербайджан-ը:

«Այդ հինգ սկզբունքները ներառում են երկու երկրների տարածքային ամբողջականության ճանաչում, տարածքային պահանջներից փոխադարձ հրաժարում, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, սահմանների սահմանազատում և հաղորդակցությունների բացում։ Հայաստանի վարչապետն ընդունել է այս սկզբունքները»,- Իտալիայում լրագրողներին ասել է Ադրբեջանի նախագահը:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more