▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խայտառակություն… Մանկավարժ Սոֆի Դևոյանը իր սաների գրկախառնությունը «հարձակում» է որակել

Պարուհի, կրտսեր Սոֆի Դևոյանը մշտապես ակտիվ է իր ինստագրամյան էջում : Նա հաճախ է հրապարակումներ անում և հարցուպատասխաններ կազմակերպում իր էջում:

ՍթարՆյուզ-ն է գրում ու հավելում․ «Տևական ինստագրամյան դադարից հետո այս անգամ պարուհին վերադարձել է`խոսելով իր «լռության», անցկացրած հանգստի մասին, ինչպես նաև մի քանի սթորիներով անդրադարձ է կատարել իր մասնագիտությանը, սաներին և այլն:

Սակայն ինքն իրենով մանկավարժ Սոֆին չի նկատել, թե որքան տգեղ է արտահայտվել իր սաների մասին:

Բանն այն է, որ Սոֆիի հրապարակած սթորիում պարուհին ներկայացնում է իր սաների գրկախառնությունն ու ջերմությունը`որակելով այն «հարձակում»:

Հարգելի Սոֆի, շտապեք շտկել Ձեր սխալը, այլապես բացի մարդկանց վիրավորելուց հնարավոր է տուժի նաև Ձեր բիզնեսը, ինչ կարծում եմ, հատկապես տատիկի սրտով չէ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more