▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խիստ տույժեր են սպառնում մշակութային օջախները օտարած պաշտոնյաներին.«Առավոտ»

«Առաջիկայում, հավանաբար, ականատեսները կլինենք այն բանի, թե ինչ պատիժներ է կիրառում վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախարարների նկատմամբ: Իր վարչապետության կարճ ընթացքում Հովիկ Աբրահամյանը բավական հաճախ եղավ մարզերում՝ նախարարների ուղեկցությամբ: Պատկան ոլորտների նախարարները հենց տեղերում համապատասխան հանձնարարականներ են ստացել բայց, վերադառնալով մայրաքաղաք, այդքան էլ հետամուտ չեն եղել վարչապետի հանձնարարականները կյանքի կոչելուն:

 

Մեր տեղեկություններով՝ առաջիկայում մի շարք տարբեր պատժամիջոցներ կկիրառվեն, նկատողություններ կհայտարարվեն սեփական պարտականություններում թերացած նախարարների նկատմամբ: Խիստ տույժեր են սպառնում մշակութային օջախները և հանրային օգտագործման այլ տարածքները օտարած պաշտոնյաներին: Նախարարների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքների վերաբերյալ տեղեկություններն, ասում են, վարչապետը ճշտում է առաջին ձեռքից ՝ հենց համայնքապետերից:

Նախարարներին ևս մեկ էական «նորամուծություն է սպառնում»՝ չթաքնվել մամուլի խոսնակների ետևում և վերացնել լրատվամիջոցների ու լրագրողների հետ ընտրողաբար շփվելու պրակտիկան»,–գրում է թերթը։


Ուշագրավ այլ հոդվածներ` «Առավոտ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more