▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խնամիների փոխադարձ դժգոհություններն աճում են. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է, որ նոր մանրամասներ են ի հայտ գալիս Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումից:

«Հանդիպման հենց առաջին րոպեին նստելով Սարգսյանի դիմաց՝ Ծառուկյանը հանդիսավոր ասել է` «Էս գլխից ասեմ, որ պարոն նախագահն ինչ ասեց, ասելու եմ` հա»՝ մտածելով, որ նախագահն անպայման տալու է Հովիկ Աբրահամյանի անունը, ինչը Սերժը չի արել: Հընթացս էլ պարզվել է, որ ԲՀԿ-ն ոչ մի բանին էլ «հա» չի ասել ու չի ասելու:

Այս ամենից նեղված Հովիկ Աբրահամյանը փորձում է Ծառուկյանի վրա ազդեցություն ունեցող անձանց՝ Կարեն Կարապետյանի, նրա եղբայր Սամվել Կարապետյանի միջոցով ներազդել Ծառուկյանի վրա, որպեսզի վերջինս ավելի կանխատեսելի վարք դրսեւորի եւ իր քայլերի մասին նախապես տեղեկացնի իրենց, բայց խնամիների փոխադարձ դժգոհություններն աճում են»,-գրում է թերթը:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more