▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խնդրում եմ Վարդան Ղուկասյանի մայրիկին՝ բացառապես վստահի ու լսի տղային․․․ Լևոն Բաղդասարյան

Ֆեյսբուքյան մի թերթոնում տեսանյութ էր հրապարակվել Վարդան Ղուկասյանի մոր հետ, որը ակնհայտորեն օգտագործվել է քաղաքական նպատակներով և դարձել է որոշ շրջանակների կողմից կազմակերպված տեղեկատվական մանիպուլյացիայի գործիք։
Քաղաքակիրթ հասարակությունում անընդունելի է քաղաքական պայքարի մեջ ներքաշել անազատության մեջ գտնվող անձի ընտանիքի անդամներին, առավել ևս՝ մորը, փորձելով նրա միջոցով ազդել հանրային կարծիքի վրա։ Նման վարքագիծը ոչ միայն բարոյականության, այլև քաղաքական պատասխանատվության կոպիտ խախտում է և վկայում է քաղաքական մրցակցության մեջ սեփական օրակարգ չունեցող ուժերի մասին։
Ակնհայտ է, որ փորձ է արվում մոլորեցնել ընտանիքի անդամներին՝ կեղծ սպասումներ ստեղծելով, թե քաղաքական գործընթացներից հրաժարվելու դեպքում հնարավոր կլինի լուծել անձի ազատության հարցը։ Սա իրավական առումով ևս վտանգավոր պրակտիկա է, քանի որ դատական և իրավական գործընթացները չեն կարող պայմանավորված լինել քաղաքական պայմանավորվածություններով կամ քարոզչական շահերով։
Միևնույն ժամանակ, տեղի ունեցածը մեկ կարևոր հանգամանք ևս արձանագրեց՝ ԴՕԿ կուսակցությունը և ԴՕԿ դաշինքը դարձել են իրական քաղաքական ուժ, որի աճող ազդեցությունը լուրջ անհանգստություն է առաջացնում այն շրջանակներում, որոնք իրենց քաղաքական ապագան վտանգված են տեսնում։
Որպես ԴՕԿ դաշինքի նախընտրական շտաբի ղեկավար՝ հայտարարում եմ, որ առաջիկայում հանրությանը կներկայացվեն այն քաղաքական, տնտեսական, իրավական և անվտանգության ոլորտների մասնագետներն ու գործիչները, որոնք իրենց մասնագիտական կենսագրությամբ և անցած ճանապարհով պատրաստ են ստանձնելու պետության վերակառուցման պատասխանատվությունը։

Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թե մանիպուլյացիաներով, այլ կազմակերպված, մասնագիտական և պատասխանատու կառավարմամբ, որի առանցքում լինելու է ՕՐԵՆՔԻ դիկտատուրան, քաղաքացիների արժանապատվության վերականգնումը և պետականության ամրապնդումը։
Հ․Գ․
Շնորհակալությունս այն լրատվամիջոցներին,ովքեր իրենց աջակցությունը հայտնեցին ֆեյսբուքյան այդ թերթունում տպված ստահոգ տեղեկությանը պատասխան տալու համար ։

Խնդրում եմ Վարդանի մայրիկին ՝ լինի իրեն տեղում ու դերում։ Բացառապես վստահի ու լսի տղային ։


Փաստաբան, ԴՕԿ կուսակցության և ԴՕԿ դաշինքի գլխավոր շտաբի պետ՝
Լևոն Բաղդասարյան

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Հասարակություն more