▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Խորացել» են նոր քրեական վեճի մեջ. «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է. «Օշականցի Գեւորիկի ու երրորդմասցի Լյովիկի վեճը մինչեւ վերջ դեռ չհարթած, հայոց իսթեբլիշմենթը, որը երկու մասի էր բաժանվել այս հարցում եւ հերթով մտնում, դուրս էր գալիս նախագահի մոտ, վերջերս «խորացել» է եւս մեկ «բանակցային» թեմայի մեջ, բայց արդեն Վստրեչի Ապերի հարցով, որի վրա, ինչպես տեղեկացրին մեր աղբյուրները, հայտնի պաշտոնյաներից մեկը «բոչկա» է գլորել` մինչեւ նախագահի մակարդակ, վերջինս էլ հանձնարարել է ոստիկանությանը` վերջնականապես կարգի բերել «ոլորտը»` գողականներին հանելով հայտնի «պաշտոնյաների տակից», ինչն էլ «խաղի մասնակից» պաշտոնյաները  բավական ծանր են տարել:

Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ,  կառավարության որոշ անդամների միջեւ այս թեման դարձել է լուրջ ջրբաժանի հիմք: Հիշեցնենք, որ վերջերս խոսվում էր նաեւ երգիչ Աֆոնին ժամկետից շուտ բաց թողնելու մասին, ինչն այս պայքարի «դրվագներից» է, սակայն մեր աղբյուրներն ասում են՝ «չեն գնա դրան»:

 

 

Ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more