▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խորեն Լևոնյանից բաժանման լուրերից հետո՝ Լիկա Մեսրոպյանը բացառիկ հրապարակում է արել

Ավելի վաղ հայտնել էինք, որ դերասան Խորեն Լևոնյանն ու կինը՝ Լիկա Մեսրոպյանը, բաժանվել են, և, չնայած նրան, բր այդ խոսակցությունները պտտվում էին բավական երկար ժամանակ, այնուամենայնիվ, զույգը ավելի ուշ հաստատեց դրանք։

Արդեն երեկ տեղի է ունեցել երջանկահիշատակ երգիչ, կոմպոզիտոր Հայկոյի 50-ամյակին նվիրված համերգ, որտեղ ելույթ է ունեցել նաև Խորեն Լևոնյանը, իսկ Լիկան ներկա է գտնվել՝ որպես հանդիսատես և ինստագրամյան իր էջի story բաժնում հրապարակել է նաև Խորենի ելույթից մի հատված։ Այս փաստը ապացուցում է, որ բաժանումից հետո էլ նրանք պահպանել են ջերմ հարաբերություններ և մեծացնում են իրենց որդուն՝ Արմանին։

Հիշեցնենք, որ իր վերջին հարցազրույցներից մեկում Խորեն Լևոնյանը, անդրադառնալով նոր ընտանիք կազմելու մասին հարցին, նշել էր.

«Հա ինչի չէ, ես կարծում եմ, այո, մարդ պետք է շատ երեխաներ ունենա։ Երբ մարդ ուզում ա նորմալ ապրի, դա իր ընտրությունն ա ու ինքը պատասխանատու ա իր ընտրության համար, ինչի պիտի վախենամ նորից ընտանիք կազմել»։

Աղբյուրն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես more