▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խորհրդարանական կլոունադան վերագտավ իրեն.«Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանյան խորհրդարանական կլոունադան վերագտավ իրեն։ Թեեւ, ըստ էության, երբեք չէր էլ կորցրել, քանի որ քվորումի բացակայություն ասվածն ու ոչ իշխանականների բոյկոտը, ըստ էության, այդ կլոունադայի մի մասն են, որին միգուցե  ոմանք մասնակցում են միանգամայն գիտակցված, իսկ ոմանք էլ ակամայից՝ մտածելով, որ պատմական շանս է ընձեռվել ծնկի բերելու հանցավոր վարչակազմին։ Իրականում հանցավոր վարչակազմն է բոլորին խաղացնում իր խաղը՝ մեկ դնելով օրենքների  խմբագրական աշխատակազմի վրա, մեկ կիսահեղափոխական կամ կիսահղիափոխական ռելսերի վրա։ Երբեմն դա էլ է պետք, որ հասարակությունը հավատա, որ ահա ուր որ է մի զարկ էլ, եւ ոչ իշխանական քառյակը ուղղակի ցրիվ կտա հանցավոր իշխանությանը։ Ու որպեսզի հասարակությունը հավատա այդ «ուր որ է»-ին, պետք են օրինակներ, որոնք էլ ժամանակ առ ժամանակ մատուցվում են խորհրդարանական նման կազուսների միջոցով։ Ընդ որում, պարտադիր չէ, որ այդ կազուսները լինեն նախապես ծրագրված։ Երբեմն ընդամենը հարկավոր է հարկ եղածը չանել դրանից խուսափելու համար, քանի որ հայաստանյան իշխանությունների բովանդակությունն ու կազմն ինքնին կազուսային է եւ դրա համար առանձնապես ջանքեր պետք չեն։ Ջանքերը պահանջվում են կազուսները արգելակելու համար։ Այս դեպքում ջանքը գործադրվել է մի փոքր ուշացումով, մի փոքր կազուս առաջացնելու համար։ Չէ՞ որ դա հայաստանյան քաղաքական կյանքի աղն է, իսկ անալի կյանքը ձեռնտու չէ նաեւ իշխանություններին։ Անալի կյանքի պայմաններում հասարակության մեծ մասը հիասթափվում է արդեն ընդդիմությունից, որովհետեւ իշխանություններից հիասթափվել է վաղուց եւ ընդմիշտ։ Եվ այդ հիասթափությունն իշխանությունների համար կարեւոր կամ էական բան չէ, կարեւորը ոչ իշխանություններից չհիասթափվեն, քանի որ իշխանական համակարգը պահող կռվանը այսօր մնացել է ոչ իշխանական սեկտորը»: 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ more