▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Խորհրդարանը գնալով կորցնում է իր լեգիտիմությունը». Իշխան Սաղաթելյան

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

«Խորհրդարանը գնալով կորցնում է իր լեգիտիմությունը, այն միջավայրը չէ, որտեղ քննարկում են Հայաստանի իրական ու առաջնային օրակարգերը, հենց այդ նպատակով մենք հրավիրել ենք համաժողով՝ իրական հարցերը քննարկելու և լուծումներ առաջարկելու ակնկալիքով»,- «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկման ժամանակ ասաց ՀՅԴ-ական գործիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը: «Մեր ամենօրյա աշխատանքը լինելու է հանրության ուշադրության կենտրոնում: Մենք հավատարիմ ենք մնալու այն մադատին, որը տվել է ժողովուրդը: ՀՀ-ում, Արցախում և Սփյուռքում ունենալու ենք հանդիպումներ, քննարկումներ՝ մեր օրակարգը սպասարկելու ու վերջնական նպատակին հասնելու համար»,- հավելել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական more