▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր ավտովթար Աբովյան քաղաքում. BMW-ի վարորդը սերիալների դերասան է

Shamshyan.com-ը գրում է. Երեկ՝ հուլիսի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Երևանյան և Կոտայքի փողոցների խաչմերուկում բախվել են Երևան քաղաքի Նորք Նորքի 2-րդ զանգվածի բնակիչ, 28-ամյա Կարեն Գալստյանի վարած BMW X5 մակնիշի 92 MZ 999 համարանիշի և Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի բնակիչ, 27-ամյա Արգիշտի Կարապետյանի վարած Վազ 2107 մակնիշի 34 TՍ 221 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ BMW-ի վարորդ Գ. Գալստյանը ներկայանում էր, որ ինքը «Շանթ» հեռուստաընկերության դերասաններից է: 

 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ more