▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ կա 14 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ

Այսօր՝ հունվարի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 69 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Թալինի խաչմերուկում, բախվել են վրացական համարանիշներով Mercedes Vito և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` վթարի հետևանքով 14 հոգի, որոնցից 4-ին Թալինի հիվանդանոց են տեղափոխել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար Հարություն Պողոսյանը, մի քանիսին էլ նույն վաշտի պարեկներն ու Թալինի հիվանդանոցի շտապօգնության բժիշկները, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Թալին» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով Mercedes Vito-ն բախվել է ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշներին, որոնցից մեկը մոտ 3 մետր շպրտվել է։

Աղբյուրը հայտնում է, որ վիրավորների մեջ կան երեխաներ, իսկ 2 վիրավորներ Թալինի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվեցին Երևանի հիվանդանոցներ։

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Թալինի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

The thoughts and views expressed on the website may not coincide with the views of the Asekose.am editorial team.
Պատահարներ more